ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դուք արժանացաք ձեր մանկամիտ մոլորության արդյունքին

Դուք արժանացաք ձեր մանկամիտ մոլորության արդյունքին
14.09.2026 | 18:03

Ձեզ բոլորիդ խաբեցին ժողովրդավարության կիսատ-պռատ քարոզով, և դուք, մանկահասակ երեխայի պես, հավատացիք դրան:

Հավատացիք, թե ժողովրդավարությունը բազմակարծությունն է, այնինչ, ժողովրդավարությունը ոչ թե բոլորի կարծիքն հաշվի առնելն էր նշանակում, այլ այդ կարծիքները լսելը և դրանցից ամենառացիոնալ ու պրոֆեսիոնալ եզրահանգումները դուրս բերելը:

Հավատացիք, որ ժողովրդավարությունը հանդուրժողականությունն է, այնինչ, հանդուրժողականությունը վերաբերում էր միայն անվտանգ համակեցությանը և ոչ՝ հակապետական ու հանցավոր տարրերի գործելու իրավունքին:

Հավատացիք, որ ժողովրդավարությունը ձեզ համար դուռ է բացում դեպի քաղաքակիրթ և զարգացած աշխարհ, այնինչ, այդ աշխարհում տեղ ունեն միայն նրանք, ովքեր մինչ օրս հավատարիմ են վայրի աշխարհի կանոններին՝ Ջունգլիի օրենքին (Արցախում միջազգային բորենիների վերջին հավաքը սրա հերթական ապացույցն է):

Դուք մանկահասակ երեխաների պես հավատացիք, որ պետության կառավարումն ու անվտանգությունը կարելի է վստահել «ժողովրդավարությանը», դուք արժանացաք ձեր մանկամիտ մոլորության արդյունքին, բայց դուք մինչ օրս գերադասում եք այդ «քաղցր սուտը» ցավոտ իրականությունից:

Կարծիքի, առավելևս, տգետ և անգրագես բազմակարծության վրա անհնար է պետություններ կառավարել: Մինչ դուք պատրանքային «ժողովրդավարություն» եք խաղում, գեհենի լեզուներն իրենց չարագույժ բոցերով այրում են ամենը, երկիրը նորօրյա Բաբելոնի է վերածվել:

Շարունակեք ճաշակել ձեր փափագած «ժողովրդավարությունը», այն իր ամբողջ շուքով կլանել է բոլորիդ. թշնամին երազում նույնիսկ չէր տեսնի այս արդյունքները:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4952

Մեկնաբանություններ